Նա ինքն իր աշխատանքների մասին ասում էր․ «Եթե դուք Versace-ի հագուստով կին եք տեսնում, իմացեք, որ նա սիրեկան ունի»:
Որպես իր ապրանքանիշի խորհրդանիշ` Վերսաչեն ընտրել է Գորգոն Մեդուզայի կտրված գլուխը, որի հայացքը միանգամից սպանում էր։ Մոդելավորողն ուզում էր նույնը անել, ու նրան հաջողվեց դա:
Նա ստեղծում էր ալյումինե ցանցից պատրաստված երեկոյան զգեստներ, առաջարկում էր կանանց բարձրակրունկ կոշիկներով լեգինսներ հագնել, իսկ տղամարդկանց՝ վառ վերնաշապիկներ և վարդգույն բաճկոններ։ Նա ստեղծել է 90-ականների ոճը, որի մասին ասել է. «Շքեղություն և շոկ»։
Կուտյուրեն միշտ ասել է, որ Մադոննայի ու արքայադուստր Դիանայի հագին նույն զգեստը տարբեր տեսք կունենա: Եթե երգչուհին այն սեքսուալ կդարձնի, ապա Լեդի Դին դասական տեսք կունենա։
Ի դեպ, հենց Վերսաչեն է շրջանառության մեջ մտցրել «թոփ մոդել» հասկացությունը՝ իր սիրելիներին առանձնացնելով ու երեկոյան մեկ ցուցադրության համար նրանց եռակի հոնորարներ վճարելով:
Սակայն նրա ստեղծագործությունը չի սահմանափակվում միայն համարձակ զգեստների ստեղծմամբ։ Այն դրսևորվում է նաև սպասքի, կահույքի, սմարթֆոնների, ժամացույցների և օծանելիքի հավաքածուներում:
Իտալացի հայտնի դիզայները մահացել է 50 տարեկան հասակում։ Մինչ օր անհայտ է՝ ինչու է սերիական մարդասպանը կրակել նրա վրա: Սակայն Versace նորաձևության տունը չի փլուզվել Ջաննիի քրոջ՝ Դոնաթելայի շնորհիվ։