«Մի՛ գոռացեք մեզ վրա»․ Լավրովը հումորով է պատասխանել լրագրողների բղավոցներին

Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են երկրորդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ հումորով է պատասխանել լրագրողներին, որոնք իրենց հարցերը բղավելով են հնչեցրել։ Բանակցությունները տեղի են ունենում Ստոկհոլմում։
Նախարարների բացման խոսքից հետո ռուս և ամերիկացի լրագրողները սկսել են բղավել իրենց հարցերը։
ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է կուտակում Ռուսաստանի սահմանների մոտ. Լավրով
Հարցերից մեկն այն էր, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանին անվտանգության իրավական երաշխիքներ տալ։
«Մի՛ գոռացեք մեզ վրա»,-կատակել է Լավրովը՝ դիմելով լրագրողներին։
Նշենք, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն ընթանում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Հանդիպման նախօրեին Լավրովն ասել էր, որ մտադիր է արևմտյան գործընկերների հետ քննարկել Կիևի գործողությունները Դոնբասում։
Մենք էլ կարող ենք աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով. Լավրովը` Էրդողանի նվերի մասին
Իր հերթին Բլինկենն ասել է, որ Լավրովի հետ շփումների ընթացքում Ռուսաստանին կոչ կանի «զինվորականներին հեռացնել Ուկրաինայի սահմաններից»։
Այսօր ավելի վաղ Բլինկենը Ստոկհոլմում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։