ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ առանցքային հարցերի շուրջ հստակեցրել են դիրքորոշումներն ու տեսակետները։
Նրանք քննարկել են տարածաշրջանային ուղիներում 2 երկրի ջանքերի համակարգումը` ներառյալ Հարավային Կովկասում իրադրության հետագա կայունացումը:
Քննարկվել է բոսնիական կարգավորմանն աջակցելու նպատակով համատեղ քայլերի հնարավորությունը։ Մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի՝ Սիրիայի, Լիբիայի, Ուկրաինայի վերաբերյալ։