Ինչու չի կարելի տանը ֆիկուս պահել. բնություն և ժողովրդական հավատալիքներ

Ֆիկուս
Այս սենյակային բույսը շատերն են սիրում, սակայն դրա պտղահյութը թունավոր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Սենյակային թզենի ֆիկուսը վտանգավոր է մարդկանց համար, քանի որ դրա պտղահյութը առողջության համար վտանգավոր նյութեր է պարունակում, գրում է Dacha.help կայքը։
Մշտականաչ այս թզենին պատկանում է Թթազգիների ընտանիքին և լինում է ինչպես մեծ ծառերի, այնպես էլ սովորական սենյակային բույսերի տեսքով։ Շատերը տանն են աճեցնում այն, քանի որ քմահաճ չէ և զարդարում է սենյակը։
Ամենասկզբում, երբ մարդիկ նոր էին իմացել այս բույսի մասին, համարվում էր, որ այդ բույսի առկայությունն ազդում է տան մթնոլորտի վրա։ Ասում էին, որ ֆիկուսը կարող է դժբախտություն բերել, բայց կարող է և լավ լուրեր բերել։ Ուստի ոմանք այս բույսը պահում էին տանը, իսկ մյուսներն անհապաղ ազատվում էին դրանից։
Գիտնականները ասել են` որ ըմպելիքն է արյան ճնշումը նվազեցնում ժամերի ընթացքում
Պարզելու համար, թե գործնականում ինչպես է այս սենյակային բույսն ազդում մարդու վրա, գիտնականներն ուսումնասիրել են դրա բաղադրությունը։ Պարզվել է, որ տերևները վնասելու դեպքում բույսը սպիտակ հյութ է արտազատում։ Այդ հյութը մարդու համար թունավոր է։
Մյուս կողմից, հետազոտողները պարզել են նաև, որ ֆիկուսը կարող է կլանել այնպիսի վնասակար նյութեր, ինչպիսիք են բենզոլը, ֆորմալդեգիդը և ֆենոլը` այդպիսով մաքրելով օդը։ Իսկ ի՞նչ են ասում այս բույսի մասին ժողովրդական հավատալիքները։
Բազմաթիվ ժողովուրդների մոտ ֆիկուսը բարեկեցության և դրական էներգետիկայի խորհրդանիշ է համարվում։ Իսկ, օրինակ, սլավոնների մոտ դրա հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա։ Մի կողմից համարվում է, որ այն տնից հեռացնում է տղամարդուն, խախտում տան անդորրը։ Մյուս կողմից շատ հավատալիքներ ասում են, որ ֆիկուսը բարեկեցություն է բերում և անգամ օգնում է հղիանալ։