ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում աննկարագրելի քանակի «Instagram» և «Facebook» սոցիալական ցանցերի օգտատերերի հաշիվներ են կոտրվում։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ շատ անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։
«Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել «Ինստագրամում», ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։
Դպրոցական էրեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն»,-գրել է Մարտիրոսյանը։
Նա ընդգծել է, որ կոտրված օգտահաշիվը վերականգնելը շատ բարդ է, հիմնականում՝ անհնարին։ Այդ պատճառով չի կարելի սոցցանցային էջի գաղտնաբառըն ամեն անհայտ հղումով մուտքագրել, ինչպես նաև պետք չէ մասնակցել անհասկանալի մրցույթների։
Մարտիրոսյանի խոսքով՝ եթե «կոտրել ե»ն սոցցանցային հաշիվները, պետք չէ գումար տալ ինչ-որ հաքերի և խնդրել այն հետ բերել։
Հաշիվը վերականգնելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս անցնել միայն հետևյալ հղումներով. «Facebook»-ի դեպքում՝ https://www.facebook.com/hacked, «Instagram»-ի դեպքում՝ https://help.instagram.com/149494825257596։