Գուցե մի օր թղթի վրա գրեմ մեր պատմությունն ու այրեմ․ Աֆլեքը՝ Լոպեսի հետ սիրավեպի մասին

Դերասանն ասել է, որ իր բախտը բերել է, քանի որ երկրորդ շանսն է ստացել ինչպես կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հարցազրույց է տվել Wall Street Journal-ին։ Նրան մի քանի հարց են տվել երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ սիրավեպի մասին, բայց Աֆլեքսը որոշել է չանկեղծանալ:
«Մեր պատմությունը շատ հետաքրքիր է, բայց ես չեմ պատմի։ Գուցե օրերից մի օր թղթի վրա գրեմ ու այրեմ», - ասել է նա։
Դերասանը նշել է, որ իր բախտը բերել է, քանի որ կյանքն իրեն երկրորդ հնարավորությունն է ընձեռնել ինչպես դերասանական կարիերայում, այնպես էլ անձնական հարաբերություններում:
Լոպեսն ու Աֆլեքը սիրավեպից 17 տարի անց միասին են ներկայացել ֆիլմի պրեմիերային
«Կյանքի տված ու իմ սովորած ամենադժվար դասերից մեկը թերևս այն է, որ անձնական թեմաները պետք չէ պատմել աշխարհին։ Այս պահին ես իմ կյանքի բոլոր ասպեկտներում իսկապես կարևորում եմ գաղտնիությունը: Ես ուզում եմ մի փոքր զսպվածություն դրսևորել: Բայց կարող եմ ասել, որ մեր պատմությունն իսկապես գեղեցիկ է»,- ասել է Աֆլեքը։
Ջենիֆեր Լոպեսի լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել. ո՞վ է այս տղամարդը
Առաջին անգամ Բենն ու Ջենիֆերը հարաբերություններ սկսեցին 2002 թվականին և շուտով նշանվեցին։ Նրանք պատրաստվում էին ամուսնանալ 2003-ի սեպտեմբերին, սակայն հետաձգեցին հարսանիքը, իսկ 2004-ի հունվարին բաժանվեցին։ Այս տարի հայտնի դարձավ, որ զույգը կրկին միասին է։
Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը
«Այ սա մարմին է». Ջենիֆեր Լոպեսի նոր լուսանկարը հիացրել է երկրպագուներին