Գինցբուրգը պատմել է, թե որ պատվաստանյութերն է կարելի օգտագործել միաժամանակ

Ըստ Գինցբուրգի, «Սպուտնիկ Լայթն» ու քթի մեջ փչվող պատվաստանյութը կարելի է օգտագործել միասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով ու քթի մեջ փչվող պատվաստանյութով կարելի է պատվաստվել միաժամանակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։
«Օրգանիզմին դրանից վնաս չկա», – հավելել է նա։
Հոկտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ ՌԴ առողջապահության նախարարությունը թույլ է տվել «Սպունտիկի» շարքին պատկանող SPRAY 08-Գամ-ՔՈՎԻԴ-Վակ-2021–ի կլինիկական փորձարկումներ իրականացնել ։
ՌԴ–ում գրանցել են 12-17 տարեկանների համար նախատեսված «Սպուտնիկ Մ» պատվաստանյութը
Ինչպես նշել էր Գինցբուրգը, քթի խոռոչ փչվող դեղամիջոցի հետ կապված կողմնակի ազդեցություն չի բացահայտվել։ Նրա տեղակալ Դենիս Լոգունովի խոսքով` նման պրոցեդուրան անցավ է և միտված է վերին շնչառական ուղիներում իմունիտետի տեսքով լրացուցիչ խոչընդոտ ստեղծելուն։
Նոյեմբերի վերջին Վլադիմիր Պուտինը նախ վերապատվաստվել էր «Սպուտնիկ Լայթով», իսկ մի քանի օր անց պատվաստվել էր քթի խոռոչ փչվող պատվաստանյութով։ Նախագահի խոսքով` որևէ տհաճ զգացողություն դրանից հետո նա չի ունեցել։