Ֆրանսիայում նինջայի հագուստով տղամարդը թրով հարձակվել է ոստիկանների վրա

Ոստիականական ավտոմեքենա
Տղամարդը դուրս է եկել գողացված մեքենայից ու թրով հարվածներ հասցրել ոստիկաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Շերբուր քաղաքում նինջայի հագուստով տղամարդը ճապոնական թրով հարձակվել է ոստիկանների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով France Bleu–ին։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 2 կին ոստիկանները փորձել են բռնել ավտոմեքենայի առևանգման մեջ կասկածվող տղամարդուն։
Նինջայի հագուստով տղամարդը դուրս է եկել գողացված մեքենայից, մոտեցել ոստիկաններին ու ճապոնական թրով հարվածներ հասցրել նրանց։ Երրորդ ոստիկանը, որը մեքենայում սպասել է իր գործընկերներին, կրակ է արձակել հարձակվողի վրա, վերջինս լուրջ վնասվածք է ստացել։
Իրավապահ մարմինների աշխատակիցներին հոսպիտալացրել են։
Նյու Յորքում զինված անձի պատճառով ՄԱԿ–ի աշխատակիցներին հորդորել են թաքնվել