ԵԱՏՄ–ին ինտեգրումը լիարժեք չի լինի առանց առևտրում ազգային արժույթի ավելացման. Գրիգորյան

Մհեր Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
ԵԱՏՄ շրջանակում երրորդ արժույթից կախվածությունը, ըստ ՀՀ փոխվարչապետի, լուրջ ծախսեր է ենթադրում կոնվերտացիայի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակում լիարժեք չի լինի առանց առևտրում ազգային արժույթի մասնաբաժնի փոխադարձ ավելացման։ Եվրասիական երկրորդ կոնգրեսի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ շրջանակում առևտրում ազգային արժույթի մասնաբաժնի ավելացումը շատ կարևոր հարց է։

«Ինտեգրումը լիարժեք չի լինի առանց մեր առևտրում ազգային արժույթի մասնաբաժնի զարգացման և ավելացման», – ասաց Գրիգորյանը։

Սկզբունքորեն, ըստ նրա, ԵԱՏՄ բոլոր երկրների արժույթները փոփոխական են, և վերոնշյալ խնդրի լուծմանը հարկավոր է «ռազմավարական ուշադրություն» դարձնել։
Նա նշեց, որ հաշվարկային համակարգի ճիշտ կառուցման դեպքում հարթակ կձևավորվի իրացվելիության տեսքով ազգային արժույթների որոշակի կենտրոնացման համար։
Հայաստանի պետական պարտքը մտահոգիչ չէ, բայց նոր վարկ վերցնել խորհուրդ չի տրվում. Վինոկուրով
Դա իր հերթին կարող է առիթ հանդիսանալ Միության ներսում խթանող գործիքներ ստեղծելու համար։
«Դա մեծ դեր կունենա համագործակցային գործընթացների և առևտրի խթանման առումով։ Երկու դեպքում էլ գործիքակազմ է անհրաժեշտ, որի «դիզայնը» մեր երկրների ազգային արժույթներում է։ Այնուհետև կլինեն փուլեր, որոնք աստիճանաբար արդյունքներ ցույց կտան », – նշեց Գրիգորյանը։
Այդ ամենը կազդի ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա։ Կախվածությունը երրորդ արժույթից առևտրում լուրջ ծախսեր է ենթադրում։ Դա հանգեցնում է նրան, որ ապրանքների և ծառայությունների պահանջարկն ընկնում է կոնվերտացիայի ծախսերի պատճառով։
Փոխվարչապետի կարծիքով` Եվրասիական զարգացման բանկը պոտենցիալ հարթակներից մեկն է, որը կարող է կառուցել այդ համակարգը։ Սկզբում, ըստ Գրիգորյանի, այն պետք է կոմերցիոն լինի։

«Կարծում եմ, որ Եվրասիական զարգացման բանկի շրջանակում և հարթակում կկարողանանք գործարկել և զարգացնել ռազմավարական այս նախաձեռնությունը։ ԵԱԶԲ–ն բավական ֆունդամենտալ քայլեր է արել այդ առաքելության կատարմանը նախապատրաստվելու համար», – նշեց ՀՀ փոխվարչապետը։

ԵԱԶԲ–ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշեց, որ բանկը մտադիր է վճարահաշվարկային ենթակառուցվածքի իր հնարավորություններն առաջարկել որպես ԵԱՏՄ տարածքում հաշվարկների իրականացման հնարավորություններից մեկը։
Եվրասիական երկրորդ կոնգրեսն անցկացվում է Մոսկվայում դեկտեմբերի 2-ին, կազմակերպիչը Եվրասիական զարգացման բանկն է` ՌԴ կառավարության աջակցմամբ։
Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Այս տարի կոնգրեսի շրջանակում քննարկման հիմնական թեմաններն են դարձել բիզնեսի, ԵԱՏՄ+–ի ներուժի բացահայտմանն ուղղված զարգացման և պետական-մասնավոր ինստիտուտների գործընկերության դերի բարձրացումը, տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրի, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային ենթակառուցվածքային միջպետական նախագծերը, կայուն զարգացման նպատակներին հասնելու բնագավառում առաջնահերթ հարցերը, «կանաչ» ֆինանսավորման մեխանիզմները և ESG–նախագծերը, ինչպես նաև պետությունների թվային տրանսֆորմացիան։