ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսության վերսկսումը

Էնթոնի Բլինկեն. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ:
«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կառավարության անդամների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերի, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների հետաքննության հարցում», - ասել է Բլինկենը Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում:
Սեպտեմբերի 27-ը կսահմանվի որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ստոկհոլմում էլ նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։