ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ը։
Նշվում է, որ փոխանցումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։
Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Սիրիայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել ավելի քան 3,5 տոննա բժշկական պարագաններ (1 դեկտեմբերի, 2021թ). Սիրիա
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն», ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:
Հայաստանի հումանիտար առաքելության խումբը բարձր մակարդակով շարունակում է իրականացնել իր աշխատանքները։