ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Լոնդոնի ICE բորսայում սուրճի գինը բարձրացել է. առևտրային նստաշրջանի արդյունքներով դեկտեմբերին սուրճի արժեքը մեկ ֆունտի դիմաց կազմել է 2,33 դոլար։ Դա ամենաբարձր գինն է 2011 թվականից ի վեր։
Շուկայում լարվածությունը, վերլուծաբանների կարծիքով, կպահպանվի մինչև 2023 թվականը ցածր բերքի և մատակարարումների հետաձգման պատճառով, հաղորդում է CNBC-ն:
Փորձագետները նշում են, որ սուրճի ռեկորդային թանկացումը համընկել է շուկայում մի շարք կարևոր իրադարձությունների հետ։
Պատճառների թվում նշվում են նաև ցրտահարությունն ու ցածր բերքը սուրճի հատիկների՝ աշխարհում ամենամեծ արտադրող Բրազիլիայում, կորոնավիրուսային իրավիճակը Վիետնամում, արտակարգ դրությունը Եթովպիայում։