ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունում։
«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ մեթոդներով, սահմանված ձևաչափերի շրջանակներում հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերը հաշվի առնելով»,- նշում է ՌԴ ԱԳՆ–ն:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո» (Le Figaro) թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է։