Նախագահն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

Նախագահականի մամուլի ծառայությունից հայտնել են, թե Արմեն Սարգսյանն ու Նորայր Նորիկյանն ինչ թեմաներ են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից:
«Հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին: Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ:
Sputnik Արմենիայի տվյալներով` սա շարք է լինելու. նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, բայց դրանցից ոմանք չեն լուսաբանվի։