Մարտեր թալիբների ու Իրանի սահմանապահների միջև. հրետանի է կիրառվել

Իրանական կողմը հերքել է թալիբների կողմից հսկիչ անցակետերի գրավման լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Իրանի և Աֆղանստանի սահմանին իրանցի սահմանապահների և «Թալիբանի» զինյալների միջև ծանր տեխնիկայի կիրառմամբ բախումներ են եղել, հաղորդում Է աֆղանական Aamaj News գործակալությունը:
«Թալիբանի» ներկայացուցիչները տեղի բնակիչներից պահանջել են լքել իրենց տները։ Երկու կողմերն էլ հրետանի են կիրառել։
Ավելի վաղ հաղորդվում էր թալիբների վերահսկողության տակ Իրանի մի քանի հսկիչ անցակետերի անցնելու մասին: Սակայն ավելի ուշ իրանական Tansim լրատվական գործակալությունը հայտնեց, որ անցակետեր գրավելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Թալիբները երաժշտության ձայնի պատճառով հարձակվել են հարսանքավորների վրա ու կրակ բացել
Գործակալության հաղորդմամբ՝ բախումների պատճառ են դարձել իրանցի գյուղացիները, որոնք, իբր, խախտել են Աֆղանստանի հետ Իրանի սահմանը:
Նշվում է, որ այսօր իրանցի մի քանի գյուղացիներ հատել են մաքսանենգության դեմ պայքարի նպատակով Աֆղանստանի հետ սահմանին Իրանի իշխանությունների կառուցած պատնեշները: Թալիբները, կարծելով, թե գյուղացիները խախտել են սահմանը, կրակ են բացել նրանց վրա։
Tansim-ը հայտնել է նաև, որ իրանցի սահմանապահների համապատասխան արձագանքից հետո բախումները դադարել են, ու Թեհրանը «Թալիբանի» նկատմամբ իրավիճակի հետ կապված հավակնություններ չունի: