Լևոն Արոնյանն այսուհետ հանդես կգա ամերիկյան դրոշի ներքո

Լևոն Արոնյան
Գրոսմայստերը դեռ մարտին ասել էր, որ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո:

ՖԻԴԵ–ի կայքում հայ շախմատիստի տվյալները փոխվել են. նա արդեն ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան:

Լևոն Արոնյանը 2771 միավորով 8-րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Հիշեցնենք` Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը դեռ մարտին ասել էր, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ: Նա նշել էր, որ իր որոշման պատճառը պետության զրոյական վերաբերմունքն է։ Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը։
Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, մայրերին ու քույրերին. Լևոն Արոնյան