Հայաստանյան մարզերում ձյունն ու ձնաբուքը չեն դադարել. կան դժվարանցանելի ճանապարհներ

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Տիգրանաշենի ոլորաններում ժամը 22։ 00 –ի դրությամբ ձյուն է տեղում։
Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար։
Քանդված տանիքներ, վնասված ավտոմեքենաներ. քամին մարզերում վնասներ է հասցրել
Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա և Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Առանձին շրջաններում կանխատեսվում էր նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ: