Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում

Մհեր Գրիգորյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Տեղեկությունը «Արմենպրեսին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:
Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հանդիպմանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: ՀՀ փոխվարչապետը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին: