«Գեներալները սպանել են զինվորներին». ԱՀ ԱԱԾ–ն կզբաղվի բլոգերի սկանդալային հայտարարությամբ

Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը մի քանի աղմկահարույց մեղադրանք է հնչեցրել արցախյան բանակի բարձրաստիճան զինվորականների հասցեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը, որում նա մի քանի սկանդալային հայտարարություն է արել արցախցի գեներալների հասցեին: Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Ավելի վաղ Բաղդասարյանն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները սպանություններ են կատարել, հրամաններ տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։ Ըստ նրա` իբր միայն Մատաղիսի ուղղությամբ 200 զինծառայող է սպանվել։ Բաղդասարյանը նրանց մահվան մեջ մեղադրել է բարձրաստիճան զինվորականներին։
Զինվորների հետ փախած հրամանատարից բացի, նաև շարքային զինծառայող է կալանավորվել
Դատախազությունից հայտնել են, որ այդ տեսանյութում Բաղդասարյանը տեղեկություններ է ներկայացրել հանցագործության մասին, դրանից ելնելով՝ որոշվել է նյութը փոխանցել ԱԱԾ՝ հետագա քննարկման համար։
Տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 30-ից։
Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ակտիվիստ է և իշխանության մոլի կողմնակիցը։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ նկատվել է Նիկոլ Փաշինյանի շտաբում։ Նա հաճախ է բարձրագոչ հայտարարություններով հանդես գալիս, որոնց համար նրան հայկական Telegram-ալիքներում Հայաստանի և Արցախի հայերի միջև ատելության կոչեր անող են անվանել։
ՀՀ քաղաքացիները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հանձնել Ադրբեջանին. ԱԱԾ