Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել Պուտինի հետ․Չավուշօղլու

Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի արտգործնախարարն ավելի վաղ բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի 3-ին հեռախոսով բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների գագաթաժողովն անցկացում է Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
«Թուրքիան կողմ է Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիային։ Մենք կապի մեջ ենք երկու կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.) հետ։ Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ», - լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն նաև ավելացրել է, որ ավելի վաղ ինքը բանակցություններ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ: