Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

ԱՄՆ–ի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է ՆԱՏՕ–ի անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մի շարք միջազգային հարցեր են քննարկել, այդ թվում Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Twitter–ում։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Ռիգայում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել ենք երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Եթովպիայում, Ուկրաինայում, Սիրիայում և Կովկասում տիրող իրավիճակը», – նշել է Չավուշօղլուն։
Բլինկենը ՀՀ–ին և Ադրբեջանին կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիայից խուսափելու համար
Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ–ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում` Ռիգայում։
Ավելի վաղ Չավուշօղլուն բանակցություններ էր անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ։