Անհետ կորած տղամարդու դին գտել են Հովտաշեն գյուղի ջրանցքում

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արարատի Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի միջից այսօր տղամարդու դի են հայտնաբերել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում է ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգը ստացվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները։
Հրդեհ Լիճք գյուղում. ավելի քան 700 կենդանի է սատկել
Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։