Որոնք են նիհարելու 2 միֆերը. մասնագետը մանրամասներ է հայտնել

Ալեքսանդր Մյասնիկովը հայտնել է, որ նիհարելու միֆերից մեկի արդյունավետությունն ապացուցված չէ, իսկ մյուսն ընդհանրապես վնասակար է առողջությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ հայտնել է նիհարելու մասին 2 կարևոր միֆերի մասին։ Դրանցից մեկը, ըստ նրա, շաքարավազի փոխարինիչն է, մյուսը` միզամուղ թեյերը։
Ալեքսանդր Մյասնիկով
Մյասնիկովը կարծում է, որ առաջինի էֆեկտիվությունը կասկածելի է, իսկ երկրորդն ընդհանրապես վտանգավոր է։
Ճապոնացի բժիշկը բացատրել է, թե ինչպես է դիետան հանգեցնում որովայնի մեծացման
Շաքարավազի փոխարինիչները, ճիշտ է, կալորիաներ չեն պարունակում, սակայն միևնույն է, այն որպես շաքարավազ է ընկալվում և, ի վերջո, հանգեցնում է ավելորդ քաշ հավաքելուն, ինչպես նաև ինսուլինի ավելցուկի։

«Իսկ միզամուղ թեյերը շատ վտանգավոր են և անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել։ Հատկապես չինական թեյերը շատ վտանգավոր են»,–ասել է նա և հավելել, որ դրանք կարող են օրգանիզմի ջրազրկման հանգեցնել։

Մյասնիկովը մի պատմություն է ներկայացրել` 1990-ականների բրյուսելյան մի կլինիկա են ընդունվել տեղի թերակղզիներից մեկի բնակիչները։ Նրանք բոլորը խնդիրներ են ունեցել երիկամների հետ, և պարզվել է, որ նրանք նիհարեցնող չինական թեյեր են խմել։