Թուրքիայի հյուսիս-արևմուտքում փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի

Փոթորկային քամին վնասներ է հասցրել միաժամանակ մի քանի գավառներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքի մի շարք նահանգներում փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում չորս զոհի և ուժեղ քամու պատճառով փլված տանիքների բեկորներից 38 վիրավորների մասին։ Քամու արագությունը տեղ-տեղ հասել է 130 կմ/ժ-ի։ Մայրուղու վրա անգամ շրջված բեռնատարներ են եղել։
Քոջայելիի շրջանի վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ այնտեղ մեկ մարդ Է զոհվել, ևս ութը վիրավորվել են տանիքի բեկորների ընկնելու հետևանքով։ Հաղորդվում է նաև Զոնգուլդաք մարզում մեկ զոհի մասին։