Քարաթափման վտանգի պատճառով Զովունիից Կորեայի ձոր տանող ճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։ Տեղեկությունը հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քարաթափման վտանգի պատճառով էլ ժամանակավորապես երկկողմանի փակ է Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։
ԱԻՆ–ը տեսանյութ է հրապարակել Կորեայի ձորում տեղի ունեցած քարաթափումից
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։