«Նոր ժամկետով ընտրվելու իրավունք ունեմ, բայց դեռ չեմ որոշել». Պուտին

Վլադիմիր Պուտին
Սահմանադրության համաձայն` Վլադիմիր Պուտինը կարող է կրկին իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերիSputnik. «Ռուսաստանն է կանչում» («Россия зовет») ներդրումային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են` ծրագրո՞ւմ է արդյոք հերթական նախագահական ժամկետի համար դնել թեկնածությունը և ի՞նչ նպատակների կցանկանար հասնել հանուն Ռուսաստանի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, որ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ», – պատասխանել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ինքն իսկապես կարող է 2024 թվականին նոր ժամկետով ՌԴ նախագահ ընտրվել։
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները. Պուտին
«Ֆոկուսն այն է, որ Սահմանադրության համաձայն` ես նոր ժամկետի համար թեկնածությունս դնելու իրավունք ունեմ։ Բայց կանեմ դա, թե ոչ, դեռ ինքս ինձ համար չեմ որոշել», – նշել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ այդ իրավունքի առկայությունն արդեն իսկ կայունացնում է ներքաղաքական իրավիճակը։
Մոսկվան ամրապնդեց մոդերատորի դերը. Մարկեդոնովը` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման մասին