ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է կուտակում Ռուսաստանի սահմանների մոտ. Լավրով

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Լավրովի խոսքով՝ ռուսական սահմաններին մոտեցվում են նաև ամերիկյան ու բրիտանական ստորաբաժանումներն ու տեխնիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկան տեղափոխվում է ռուսական սահմաններ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրազիլիայի իր գործընկեր Կարլոս Ֆրանկո Ֆրանսայի հետ բանակցություններից հետո։
«Մեր սահմանների մոտ են բերվում ՆԱՏՕ-ի երկրների ԶՈւ–ի զգալի ստորաբաժանումներ ու մարտական տեխնիկա, այդ թվում՝ ամերիկյան ու բրիտանական։ Ուկրաինայում ավելի ու ավելի շատ ուժեր ու միջոցներ են կուտակվում Դոնբասի շփման գծում՝ արևմտյան հրահանգիչների աջակցությամբ», - ասել է նա:
Կրակի հետ են խաղում. ՌԴ ԱԳՆ-ն` Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների մասին
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները վերջին ժամանակներս զգալիորեն ավելացրել են ռազմական ակտիվությունը Սև ծովում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ԱՄՆ-ն փորձում է ռուսական սահմանների մոտ զորախումբ ստեղծել, իսկ Վաշինգտոնի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է: