«Մոցարտ» կոնֆետ արտադրող ընկերություններից մեկը հայտարարել է, որ սնանկացել է

Ընկերությունը չի կարողացել վճարել ընթացիկ ամսվա աշխատավարձը, ինչպես նաև սուրբծննդյան պարգևավճարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ավստրիական «Salzburg Schokolade» ընկերությունը, որը հայտնի «Մոցարտ» կոնֆետների արտադրողներից մեկն է, սնանկության դիմում է ներկայացրել դատարան: Տեղեկությունը հայտնում է ավստրիական «ԱՊԱ» գործակալությունը։
ԶԼՄ–ն գրում է, որ ընկերությունը խիստ տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Արտադրողի հրուշակեղենի պահանջարկը նվազել է զբոսաշրջիկների թվի, հարսանյաց հանդիսությունների ու տոնական իրադարձությունների կրճատման պատճառով:
Տուրիզմի ոլորտը կզրկվի հնարավորություններից. Ապրեսյանը` նոր սահմանափակումների մասին
«Պատճառ են դարձել նաև ընթացիկ լոքդաունը, հումքի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի, լոգիստիկ ծախսերի զգալի աճն ու փաթեթավորման նյութերի ծախսերը», - ասել է ընկերության տնօրեն Քրիստիան Շյուգերը:
Գործակալության տվյալներով՝ այսօր սնանկության գործով վարույթ կբացվի Զալցբուրգի դատարանում։ Ընկերությունը չի կարողացել աշխատակիցներին վճարել նոյեմբերի աշխատավարձն ու սուրբծննդյան պարգևավճարը։
ՌԱԴԻՈ
Վիրուսը շարունակում է մուտացվել. որն է համավարակով պայմանավորված մահերի կրճատման ճանապարհը