Հրետանային վարժանքներ են անցկացվել. զինվորների պատրաստվածության մակարդակը բարձր է եղել

ՊՆ–ն հայտնում է, որ հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն` հավելելով, որ վարժանքներն անցկացվել են N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել։
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են հրետանային դիվիզիոնը մարտական գործողությունների նախապատրաստելու և հարձակողական մարտ վարելու կարողությունները։
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի. ՀՕՊ վարժանք է անցկացվել
Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածության մակարդակը։