ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Առաջին ալիքը չի երկարաձգի պայմանագիրը «Հրաշքների դաշտ» («Поле чудес») նախագծի արտադրող «ՎԻԴ» հեռուստաընկերության հետ։ Տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքի մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացվել, քանի որ Առաջին ալիքին առաջարկվել է պայմանագիրը երկարաձգել փոփոխված պայմաններով, ինչը հեռարձակողն աննպատակահարմար է համարել։
Ըստ հաղորդագրության` Առաջին ալիքը CBS ընկերությունից ձեռք է բերել «Wheel Of Fortune» հեռուստավիկտորինայի իրավունքը (հենց այդ այս նախագիծն է ժամանակին ոգեշնչել ռուսական շոուի հեղինակներին), և 2022 թվականի հունվարից Առաջին ալիքի եթերում, ինչպես միշտ ամեն ուրբաթ կսկսի հեռարձակվել «Մեր հրաշքների դաշտը» շոուն, որի հաղորդավարն ու գեղարվեստական ղեկավարը կրկին կլինի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Յակուբովիչը։