ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` Զինվորի տուն է այսօր այցելել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հայտնում է Զինվորի տան ֆեյսբուքյան էջը:
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է «Զինվորի տուն» (30 նոյեմբերի, 2021թ)․ Երևան
«Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է «Զինվորի տուն» (30 նոյեմբերի, 2021թ)․ Երևան
Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրել են պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանել է, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը:
Տիկին դեսպանն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր: