Հայաստանը վրացական արքայանարնջի սպառման ամենամեծ շուկան է․ գյուղնախարարության տվյալներ

Արքայանարինջ
Այս տարի մեր երկիրը 1,3 հազար տոննա ցիտրուսային միրգ է գնել Վրաստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն առաջատար է դարձել Վրաստանից ներկրվող արքայանարնջի և խուրմայի ծավալներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 28-ը Հայաստան է ներկրվել 4,1 հազար տոննա խուրմա և արքայանարինջ։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որը 3,5 հազար տոննա միրգ է գնել Վրաստանից։ Երրորդ տեղում Ուկրաինան է ( 2,2 հազար տոննա)։

Բացի այդ, Հայաստանն առաջատարների եռյակում է վրացական պնդուկի գնումների ծավալով։ Այս տարի Վրաստանից մեր երկիր 828 տոննա պնդուկ է ներկրվել։ Առաջին և երկրորդ տեղերում են համապատասխանաբար Իտալիան և Գերմանիան։
Մանդարինի ներկրումներով Հայաստանը երկրորդ տեղում է Ռուսաստանից հետո։ Այս տարի մեր երկիրը 1,3 հազար տոննա ցիտրուսային միրգ է գնել Վրաստանից։