Հայաստանի որոշ շրջաններում մառախուղ է. կան փակ ճանապարհներ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ժամը 9։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Սյունիքի գյուղերում աննախադեպ ծավալով ճանապարհաշինարարական աշխատանքներ են. Փաշինյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման պատճառով երկկողմանի փակ է նաև Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: