Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԶՈւ հատուկ ջոկատայինները զորավարժություն են անցկացրել

Հատուկջոկատայիններ
Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության բարձր մակարդակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները «Close Quarter Battle– 2021» զորավարժություն են անցկացրել:
Greek City Times պարբերականը հաղորդում է, որ զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 22-26-ը ՝ համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում:
Զորավարժություն «Բաղրամյանում». անձնակազմը գերազանց է կատարել մարտական խնդիրները
Համատեղ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել մարտական պայմաններում Միացյալ հատուկ նշանակության ուժերի մարտունակության մակարդակը և փոխգործակցությունը:
Զորավարժությունը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:
Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն