Հայաստանի և ՌԴ ներքին գործերի մարմիններն իրար կտրամադրեն վարույթում առկա տեղեկատվությունը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն բացառություն է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկատվական փոխգործակցությանը վերաբերող համաձայնագիրն է այսօր քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021թ. մայիսին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը նպաստելու է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև գործակցության դյուրացմանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
«Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն և կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին: