«Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը». Պեկինը մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը

Դիվանագետը նշել է, որ Պեկինը հավասարապես համագործակցում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Չինաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները կվերանան երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այսօր ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին բանակցությունները։
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլայ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Սոչիի հայտարարությամբ կրկին հերքվում են «միջանցքի» մասին տարածվող թեզերը. ԱԳՆ
Այս համատեքստում Լիցզյանը հատուկ ընդգծել է Մոսկվայի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ նշելով, որ բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը։
Նա նաև հիշեցրել է, որ Չինաստանը հավասարապես համագործակցում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և հույս է հայտնել, որ կողմերը համատեղ կպաշտպանեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։
Պուտինը Փաշինյանին ու Ալիևին ձիթենու ճյուղեր նվիրեց. տեսանյութ