«Աստղիկ» ԲԿ–ի 9–րդ հարկի լուսամուտից 50–ամյա տղամարդ է նետվել

«Աստղիկ» ԲԿ
Ինքնասպանություն է գործած քաղաքացին նոյեմբերի 22-ից գտնվում էր ստացիոնար բուժման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 29-ի երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ 20։50-ի սահմաններում հիվանդանոցի 9-րդ հարկի հիվանդասենյակներից մեկից նետվել է նոյեմբերի 22-ից այնտեղ ստացիոնար բուժում ստացող մի տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից 29-ամյա երիտասարդ է նետվել
Կայքի տեղեկություններով` ինքնասպանություն գործած քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա Տիտան Ք-ն է։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն։