«Մեր խորին համոզմամբ` այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն և՛ ՀՀ Սահմանադրության, և՛ Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Ակնհայտ է, որ օրենսդրությունը չի հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված որևէ նպատակ, այլ ընդամենը փորձում է սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես` հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչների նկատմամբ»,– ասաց Վարդանյանը։
«Այնքան հայհոյանքներ, որ մենք, անձամբ ես լսել եմ, տեսել եմ, արձագանքել եմ և ուղղակի, կարդալով երկու բառ, ասել եմ «անասուն» ու անցել եմ, չեմ էլ արձագանքել։ Դուք անձամբ ներկա եք եղել ԱԺ–ի նիստերին, որտեղ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները վերջին բնույթի սեռական հայհոյանքներն են ասել ընդդիմադիրների հասցեին»,– ասաց Վարդանյանը։