Առնո Բաբաջանյանի 100-ամյակին կհնչեն նրա ստեղծագործությունները՝ ջազային մշակմամբ

Առնո Բաբաջանյան
Համերգի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների, որոնց ջազային մշակումները իրականացրել է Վահագն Հայրապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում։ Տեղեկությունը հայտնում է Yerevan Jazz Fest-ի մամուլի ծառայությունը։
«YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգին կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ջազային մշակմամբ։
Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։
Կիրկորովն ու Կրուտոյը նվեր կանեն. Կրեմլում Առնո Բաբաջանյանի նվիրված համերգ կանցկացվի
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։ Նախագծի հեղինակն է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։
Նշենք, որ համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։