Ադրբեջանում կործանված ուղղաթիռում 18 մարդ է եղել, այդ թվում` բարձրաստիճան զինվորականներ

Ադրբեջանական ռազմական ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Հայտնի է, որ ուղղաթիռը կործանվել է Ադրբեջանի Խիզի շրջանում, որը Բաքվից շուրջ 100 կմ է հեռու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում 18 մարդ է եղել, հայտում է Sputnik Ադրբեջանը։
Լրատվամիջոցի հավաստմամբ` նրանցից 14–ը զոհվել են, իսկ 4–ի վիճակը ծանր է։
Նույն աղբյուրի համաձայն` վիրավորների ու զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան սպաներ։
Հիշեցնենք` Ադրբեջանում այսօր ժամը 10:40-ի սահմանում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռ էր կործանվել։
Տեղեկությունը հաստատել էին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը։
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի
Հայտնի է, որ ուղղաթիռը կործանվել է Ադրբեջանի Խիզի շրջանում, որը Բաքվից շուրջ 100 կմ է հեռու։