Ադրբեջանցիները պետք է դուրս գան ՀՀ տարածքից` ինչքան շուտ, այդքան լավ. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում խուսափեց պատասխանել լրագրողների հարցին՝ ադրբեջանական զինուժը լքե՞լ է Իշխանասարի տարածքը, թե՞ ոչ։
Նրա խոսքով` կան հարցեր, որոնցից երբեմն–երբեմն պետք է խուսափել։ Քոչարյանի խոսքով՝ Իշխանասարի մասին ճիշտ կլինի չխոսել, այլ պետք է թողնել, որ զինվորականները կառավարեն ստեղծված իրավիճակը։
«Ես գիտեմ, որ ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ, թե ուշ։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»,–ասաց նա:
«Էս անգամ ճողոպրեմ». փոխնախարարն անպատասխան թողեց Իշխանասարի մասին հարցը
Հիշեցնենք, որ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր` Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից։ Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։