Վրաստանում կայացած հուշամրցաշարում երիտասարդ հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել

Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում ոսկե մեդալ են նվաճել հայ 4 երիտասարդ բռնքամարտիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարից: Տեղեկությունը հրապարակել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` հավելելով, որ մեր մարզիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել։
Հայ երիտասարդ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Վրաստանում ընթացող հուշամրցաշարում
Այսպես, ոսկե մեդալով պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Հայ բռնցքամարտիկները Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում
Իսկ 63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։ Մարզիկներ Գոռ Բեգլարյանն ու Արես Հակոբյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Այս որակի մրցում անգամ ՀԽՍՀ-ում չի եղել. ՀՀ-ում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը
Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ: