Ոսկի, արծաթ ու գովասանագրեր. Հայաստանի թիմը մասնակցել է աստղագիտության օլիմպիադային

Միջազգային օլիմպիադան առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալների և երկու գովասանագրի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Օլիմպիադան առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։ Կազմակերպիչ երկիրը եղել է Կոլումբիան։ Հայաստանի թիմը օլիմպիադային ներկայացել է հինգ մասնակիցներով:

« Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը նվաճել է ոսկե, իսկ «Քվանտ» վարժարանի սան Դավիթ Գյուլամիրյանը՝ արծաթե մեդալ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Վյաչեսլավ Պետրոսյանը և Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի: Արտաշես Գյոլեցյանն արժանացել է նաև լավագույն տվյալների մշակման փուլ (best data analysis) մրցանակին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:
2022 թ-ին Հայաստանի 56 դպրոցներ կհիմնանորոգվեն կամ կկառուցվեն. ԿԳՄՍՆ
Օլիմպիադային մասնակցել են 49 երկրի 298 ներկայացուցիչ։
Լոռու մարզի 24 դպրոցում խորացված անգլերեն կսովորեն