Թուրքիայում մոլեգնող փոթորիկից 2 մարդ է մահացել, կան ավերածություններ. տեսանյութեր

Արխիվային լուսանկար
Անբարենպաստ եղանակի պատճառով Ստամբուլի օդանավակայանը չի կարողանում չվերթեր ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլում մոլեգնող փոթորիկը 2 մարդու կյանք է խլել։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` նրանք զոհվել են տանիքի փլուզման պատճառով։
Հայտնվում է նաև, որ անբարենպաստ եղանակի պատճառով Ստամբուլի օդանավակայանը չի կարողանում չվերթեր ընդունել։ Դրանք ուղղորդվում են Անկարա և Իզմիր:
Սոչիի փողոցները կրկին հեղեղվել են ջրով, ծովում փոթորիկ է. տեսանյութ
ՌԻԱ Նովոստին Թուրքիայում մոլեգնող փոթորիկից նաև տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ուժեղ քամին արդեն մի շարք փլուզումների պատճառ է դարձել, ծառեր տապալել։ Միաժամանակ, Թուրքիան նաև հորդ անձրևների թիրախում է հայտնվել։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը, շաբաթը Թուրքիայում մեկնարկել է Մարմարա ծովի տարածաշրջանում տեղատարափ անձրևներով ու ամպրոպներով` արևմտյան Իզմիրից մինչև Հարավային Անթալիայի առողջարանային նահանգ:
100-ամյակի փոթորիկը. Կանադայում ջրհեղեղն ավերել է տներ, փողոցներ. լուսանկարներ
Անատոլիայի կենտրոնական մասում քամու արագությունը կհասնի մինչև 70 կմ/ժ –ի։