Nissan–ը 17,5 մլրդ դոլար է ներդնում էլեկտրական մեքենաների մշակման համար

Մինչև 2030 թվականը Nissan-ը մտադիր է ընկերության նոր մեքենաների համաշխարհային վաճառքում էլեկտրամոբիլների մասնաբաժինը հասցնել մինչև 50%։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Nissan ճապոնական ավտոկոնցեռնը մտադիր է 2 տրիլիոն իեն (ավելի քան 17,5 մլրդ դոլար) ներդնել էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների մշակման համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է ընկերության կողմից երկուշաբթի հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներդրումները նախատեսված են հինգ տարվա համար։
«Մենք իդեալ ունենք, որը կայանում է նրանում, որ փորձեն մեզ հասնել։ Կա ապագա, որը մենք ուրվագծում ենք մեզ համար... Առաջ դեպի մոբիլություն` Nissan–ի էլեկտրականացման հաշվին», – նշված է հայեցակարգային փաստաթղթում։
Հայաստանում էլեկտրական մեքենաները դանդաղ «գրավում են» շուկան
Ավտոկոնցեռնը ձգտելու է մինչև 2026 թվականը էլեկտրական, այդ թվում հիբրիդային մեքենաների վաճառքների մասնաբաժինը հասցնել Ճապոնիայում մինչև 55%–ի, Եվրոպայում՝ մինչև 75%–ի։ Մինչև 2030 թվականը էլեկտրամոբիլների մասնաբաժինը պետք է հասնի ընկերության նոր մեքենաների համաշխարհային վաճառքի մինչև 50%–ին։
Nissan–ը մտադիր է նաև մինչև2028 թվականը նոր սերնդի մարտկոցով համալրված էլեկտրամոբիլ թողարկել։