ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Տորինոյի» դեմ A Սերիայի հերթական տուրի խաղում:
«Գայլերի» գլխավոր մարզչի խոսքով՝ սկզբում հռոմեացի հարձակվողների համար հեշտ չէր, և Մխիթարյանի ու Պերեսի կողմից ճնշում էր պետք։
«Դիավարան ապահովում էր հավասարակշռությունը, Մխիթարյանը վախ էր ներշնչում մրցակիցներին։ Դա թիմային հաղթանակ էր` Դիավարայի հետ, որը երբեք չէր խաղացել, Մխիթարյանի հետ, որին «սպանում էր» մամուլը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է DAZN պարբերականը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել իտալական A Սերիայի 14-րդ տուրում: «Ռոման» 1: 0 հաշվով հաղթել է «Տորինոյին»: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։