Մխիթարյանի փոխանցման շնորհիվ «Ռոման» հաղթեց «Տորինոյին»

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում երեկ երեկոյան «Ռոման» հյուրընկալել էր «Տորինոյին»:
Առաջին խաղակեսի 32-րդ րոպեին անկյունայինը իրացնող Մխիթարյանի փոխանցումից հետո Աբրահամը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց, և մայրաքաղաքային թիմը հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: WhoScored պորտալը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել հենց Մխիթարյանին
«Ռոման» 25 միավորով մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում։ Առաջատարները 32-ական միավորով «Նապոլին» և «Միլանն» են: