Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ թեստի արդյունքի

Առողջապահության նախարարը հայտնեց, որ նոր սահմանափակումները վերաբերելու են նաև մշակութային միջոցառումներ այցելողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հունվարի 1-ից Հայաստանում հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը լինելու է միայն պատվաստման վկայականի կամ բացասական թեստի արդյունքի ներկայացմամբ։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով առաջիկայում կիրառվող սահմանափակումներին։
Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են
«Հասկանում ենք, որ այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը` կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել»,–ասաց նախարարը։
Հարցին, թե հնարավո՞ր է «Հայփոստի» դեպքում նույնպես այս սահմանաակումը կիրառվի` նախարարը պատասխանեց, որ հընթացս կարող է քննարկվել նաև դա։
Նոր սահմանափակումներն արդեն իսկ նախագծի տեսք ունեն և շրջանառվում են։
Արցախի ողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին. մեծածավալ սահմանափակումներ կան
Հիշեցնենք, որ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր նաև` առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտք գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։
Նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ։