Հնարավոր է` Twitter-ի ղեկավարը հրաժեշտ տա պաշտոնին

Ջեք Դորսի
Հրաժարականի մասին հաղորդագրությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը սկսել են թանկանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին կարող է լքել պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Սպասվում է, որ Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին կհեռանա ղեկավարի պաշտոնից», - նշում է հեռուստաալիքը:

Այդ լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է։ Բորսաների բացումից հետո Twitter-ի արժեթղթերը թանկացել են 6.5 տոկոսով. մեկ բաժնետոմսի գինը հասել է 49.78 դոլարի:
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես վերահսկել և կառավարել մարդկանց, հարցրեք Facebook–ին