ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է քննարկել Երևանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստի անցկացման հնարավորությունը:
Այս մասին Վոլոդինը հայտարարել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) առցանց նիստում։
«Հաշվի առնելով, որ Հայաստանը նախագահում Է ՀԱՊԿ-ում, կարելի էր նիստն անցկացնել Երևանում։ Եկեք մշակենք Երևանում նիստ անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարել է Վոլոդինը։
Հիշեցնենք, որ այսօր Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել էր ՀԱՊԿ ԽՎ նախագահ։ Նիստում, որպես նախագահող երկրի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունն առաջարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Քվեարկության արդյունքներով Վոլոդինն այդ պաշտոնում ընտրվել է 3 տարի ժամկետով: